ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2015 թվականի N 1430-Ա
ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ավիատոմսերի գնման գործարքների ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված՝ ավիատոմսերի գնման գործարքների վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի ,Գնումների գործընթացի կազմակերպման մասինե N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 74-րդ և 75-րդ կետերով սահմանված պահանջները:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ու Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված՝ ավիատոմսերի գնման գործարքների վերաբերյալ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահին և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված՝ ավիատոմսերի գնման գործարքների վերաբերյալ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսներին նախարարին՝ սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հաշվետվություններն ստանալուց հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվառել նշված ավիատոմսերի գնման գործարքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. դեկտեմբերի 8
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 3-ի N 1430-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ
NN ը/կ Պետական կառավարման մարմինը Գնման առարկան Գնման առարկայի արժեքը(դրամ)
1. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ավիատոմսերի ձեռքբերում 462,604
2. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ավիատոմսերի ձեռքբերում 153,775
3. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ավիատոմսերի ձեռքբերում 153,775
4. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ավիատոմսերի ձեռքբերում 138,204
5. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ավիատոմսերի ձեռքբերում 138,204
6. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ավիատոմսերի ձեռքբերում 125,228
7. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ավիատոմսերի ձեռքբերում 125,228
8. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ավիատոմսերի ձեռքբերում 208,560
9. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ավիատոմսերի ձեռքբերում 217,500
10. ՀՀ առողջապահության նախարարություն ավիատոմսերի ձեռքբերում 462,604
11. ՀՀ առողջապահության նախարարություն ավիատոմսերի ձեռքբերում 153,775
12. ՀՀ առողջապահության նախարարություն ավիատոմսերի ձեռքբերում 230,338
13. ՀՀ սփյուռքի նախարարություն ավիատոմսերի ձեռքբերում 152,500
14. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ավիատոմսերի ձեռքբերում 779,433
15. ՀՀ վերահսկիչ պալատ ավիատոմսերի ձեռքբերում 305,000
16. ՀՀ քննչական կոմիտե ավիատոմսերի ձեռքբերում 264,000
17. ՀՀ գլխավոր դատախազություն ավիատոմսերի ձեռքբերում 655,000
Ընդամենը 4,725,728
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան