Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 224-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 դեկտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60015475

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

25 նոյեմբերի 2015 թ.

ք. Երևան N 388-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 224-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը և հաշվի առնելով «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2015 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված ջերմային էներգիայի սակագների վերանայման հայտը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության «Ինքնավար ջերմային էլեկտրակայան-1 (ԻՋԷԿ-1)» կայանից Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Հովհաննիսյան, Վարուժանի, Իսահակյան, Քուչակի, Նարեկացու, Թումանյան թաղամասերի սպառողներին՝

1) միադրույք սակագնային համակարգում՝

ա. ջեռուցման նպատակով վաճառվող ջերմային էներգիայի սակագինը՝ 21.667 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 26.0 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. տաք ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 1263.5 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր տաք ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1516.2 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

2) երկդրույք սակագնային համակարգում՝

ա. ջեռուցման նպատակով վաճառվող ջերմային էներգիայի դրույքը՝ 17.333 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 20.8 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. ջեռուցման ամսական վճարը յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի համար՝ 43.825 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 52.59 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

գ. տաք ջրի մատակարարման ծառայության մատուցման դրույքը` 1010.833 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր տաք ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1213.0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

դ. տաք ջրի մատակարարման ամսական վճարը յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի համար՝ 23.367 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 28.04 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 26-ի «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Հովհաննիսյան, Վարուժանի, Իսահակյան թաղամասերի սպառողներին վաճառվող ջերմային էներգիայի սակագների սահմանման մասին» N 224-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ` Ռ. Նազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։