Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 426-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 նոյեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11615460

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

20 նոյեմբերի 2015 թ.

ք. Երևան N 652-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 426-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի «2015 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 426-Ն հրամանի.

1) հավելվածի 23-րդ կետի 5-րդ սյունակում «350» թիվը փոխարինել «380», իսկ 6-րդ սյունակում «50 000» թիվը փոխարինել «60 000» թվով.

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «38» կետով.

38. Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես Երևանում 1 նամականիշով բացիկ IV եռամսյակ 240 500

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Միջազգային. Եվրոպա 2015. Հին խաղալիքներ թեմային նվիրված «Հոլ.HoI» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի.

2) ԿՏՀ. ԱՊՀ մայրաքաղաքների ճարտարապետական հուշարձաններ թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ. ARMENIAN STATE PHILHARMONIA» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի.

3) Մանկական ֆիլատելիա թեմային նվիրված 2 նամականիշի, համաձայն N 3 և N 4 հավելվածների.

4) Մկրտիչ Էմինի ծննդյան 200-ամյակը թեմային նվիրված «Մկրտիչ ԷՄԻՆ. Mkrtich EMIN. ամյակ 200tհ anniversary. 1815-1890 Մկրտիչ ԷՄԻՆ. Mkrtich EMIN» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 5 հավելվածի.

5) Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես Երևանում թեմային նվիրված «21-27.11.2015. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻԼԱՏԵԼԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ. INTERNATIONAL PHILATELIC EXHIBITION DEDICATED TO THE CENTENNIAL OF THE ARMENIAN GENOCIDE» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 6 հավելվածի:

2. Գործողության մեջ դնել`

1) Միջազգային. Եվրոպա 2015. Հին խաղալիքներ թեմային նվիրված «Հոլ.HoI» նամականիշը, սահմանելով` անվանագինը 350 դրամ, տպաքանակը` 50 000 հատ.

2) ԿՏՀ. ԱՊՀ մայրաքաղաքների ճարտարապետական հուշարձաններ թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ. ARMENIAN STATE PHILHARMONIA» նամականիշը, սահմանելով` անվանագինը 380 դրամ, տպաքանակը` 60 000 հատ.

3) Մանկական ֆիլատելիա թեմային նվիրված 2 նամականիշը, սահմանելով յուրաքանչյուրի անվանագինը` 70 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 50 000 հատ.

4) Մկրտիչ Էմինի ծննդյան 200-ամյակը թեմային նվիրված «Մկրտիչ ԷՄԻՆ. Mkrtich EMIN. ամյակ 200tհ anniversary. 1815-1890 Մկրտիչ ԷՄԻՆ. Mkrtich EMIN» 1 նամականիշով բացիկը, սահմանելով` անվանագինը 240 դրամ, տպաքանակը` 500 հատ.

5) Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես Երևանում թեմային նվիրված «21-27.11.2015. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻԼԱՏԵԼԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ. INTERNATIONAL PHILATELIC EXHIBITION DEDICATED TO THE CENTENNIAL OF THE ARMENIAN GENOCIDE» 1 նամականիշով բացիկը, սահմանելով` անվանագինը 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար Գ. Բեգլարյան

Հաստատված է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2015 թ. նոյեմբերի 20-ի թիվ 652-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հաստատված է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2015 թ. նոյեմբերի 20-ի թիվ 652-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հաստատված է

Հավելված 3

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2015 թ. նոյեմբերի 20-ի թիվ 652-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հաստատված է

Հավելված 4

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2015 թ. նոյեմբերի 20-ի թիվ 652-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հաստատված է

Հավելված 5

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2015 թ. նոյեմբերի 20-ի թիվ 652-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հաստատված է

Հավելված 6

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2015 թ. նոյեմբերի 20-ի թիվ 652-Ն հրամանի

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։