ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2015 թվականի N 1435-Ն
ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության կարիքների համար «Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա ԵՏՄ-ին անդամակցության առանձին ազդեցությունների գնահատումը 2015 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով» խորագրով զեկույցի մշակման ծառայությունների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 12 հավելվածում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. դեկտեմբերի 10
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 10-ի N 1435-Ն որոշման
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Միավորի գինը Քանակը Գումարը(հազ. դրամ)
ՀՀ միջազգային տտնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն
Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
73211100-1 գիտական հետազոտությունների և փորձարարական մշակման ծառայություններ և հարակից խորհրդատվական ծառայություններ ՇՀ դրամ (4,000,000.0) (1.0) (4,000.0)
73211100-2 գիտական հետազոտությունների և փորձարարական մշակման ծառայություններ և հարակից խորհրդատվական ծառայություններ ԲԸԱՀ դրամ 4,000,000.0 1.0 4,000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան