Հոդված 61. Ժառանգների պատասխանատվության ապահովման միջոցներ կիրառելը
Հոդված 61. Ժառանգների պատասխանատվության ապահովման միջոցներ կիրառելը
1. Ժառանգները, ժառանգության իրավունքի վկայագիրն ստանալուց հետո, իրենց անցած գույքի արժեքի սահմաններում հատուցում են Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ծախսերը:
2. Ինչպես անմիջապես ժառանգության բացման, այնպես էլ ժառանգության ընդունման իրավունքի փոխանցման դեպքում ժառանգություն ստացած ժառանգը պատասխանատվություն է կրում այդ երկու հիմքերով ստացված գույքի արժեքի սահմաններում:
Իրենց անցած ժառանգության գույքի արժեքի սահմաններում ժառանգները կրում են համապարտ պատասխանատվություն:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծախսերի վճարումն ապահովելու նպատակով շահագրգիռ անձի դիմումի հիման վրա նոտարը կարող է արգելանք դնել ժառանգների կողմից որպես ժառանգություն ստացած համապատասխան գույքի վրա` այդ մասին հայտնելով ժառանգներին, նրանց պարտատերերին ու իրավասու պետական մարմիններին: Սույն մասով նշված գույքը կարող է արգելանքից հանվել միայն բոլոր պարտատերերի համաձայնությամբ կամ ժառանգների կողմից սույն հոդվածի 1-ին մասով նշված պարտավորությունների կատարման դեպքում:
(61-րդ հոդվածը փոփ., լրաց. 12.07.23 ՀՕ-265-Ն)
(12.07.23 ՀՕ-265-Ն օրենքն ունի անցումային դրույթ)