Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-03-01-ից մինչև 2004-07-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Հոդված 3. Նոտարը

գործել է մինչև 2004-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 3. Նոտարը

1. Նոտարը պաշտոնատար անձ է, որը Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան իրականացնում է սույն օրենքով նախատեսված նոտարական գործողություններ և այլ գործունեություն:

Նոտարի կարգավիճակի առանձնահատկությունները սահմանվում են միայն սույն օրենքով:

2. Նոտարը նոտարական գործունեությունն իրականացնում է համապատասխան նոտարական գործողություններ կատարելու, փաստաթղթեր ձևակերպելու, իրավաբանական խորհրդատվություններ մատուցելու, պարզաբանումներ տալու կամ սույն օրենքով նախատեսված նոտարական այլ գործունեություն կատարելու միջոցով:

3. Նոտարի ստորագրությամբ ու կնիքով վավերացված կամ հաստատված փաստաթուղթն ունի օրենքով նախատեսված հանրային հեղինակություն և լիարժեք ապացուցողական ուժ:

4. Նոտարական գործողությունն իրականացվում է անաչառորեն՝ բոլորի համար հավասար պայմաններով:

5. «Նոտար» բառը կամ դրա ածանցյալներն իրենց կամ իրենց գրասենյակների անվանման մեջ կարող են օգտագործել միայն սույն օրենքով սահմանված կարգով նշանակված նոտարները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։