Հոդված 36.1. Նոտարական ակտը
Հոդված 36.1. Նոտարական ակտը
1. Նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունների արդյունքում կայացվող որոշումը, գործարքի կամ այլ փաստաթղթի հաստատումը կամ վավերացումը, կատարողական մակագրության թերթը հանդիսանում են նոտարական ակտ:
2. Նոտարական ակտը պետք է բովանդակի`
1) նոտարական ակտի համարը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը.
2) նոտարական տարածքը, նոտարի անունը, ազգանունը.
3) փաստաթղթի նույնականացումը հաստատող գաղտնագիրը.
4) նոտարի ստորագրությունը և կնիքը, ճզմիչ կնիքը, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի վավերացման դեպքում՝ էլեկտրոնային թվային ստորագրությունը և էլեկտրոնային կնիքը.
5) առկայության դեպքում՝ պետական տուրքի և նոտարի մատուցած ծառայությունների վճարի չափը.
6) օրենքով սահմանված այլ պարտադիր պայմաններ:
(36.1-ին հոդվածը լրաց. 19.10.16 ՀՕ-180-Ն, 13.12.17 ՀՕ-316-Ն)