Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2023-04-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՆՈՏԱՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 29. Նոտարի ստաժորը և աշխատակազմը

գործել է մինչև 2023-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 29. Նոտարի ստաժորը և աշխատակազմը

1. Նոտարը կարող է ունենալ օգնական կամ այլ աշխատողներ, որոնց աշխատանքի է ընդունում և ազատում նոտարը: Նոտարի աշխատողների քանակը որոշում է նոտարը:

Նոտարի օգնական չի կարող նշանակվել բարձրագույն իրավաբանական կրթություն չունեցող անձը, ինչպես նաև սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ, 7-րդ, 8-րդ ենթակետերի համաձայն պաշտոնից ազատված նոտարը:

2. Նոտարը կարող է ունենալ ստաժոր, որի ստաժավորումն իրականացվում է նոտարի և ստաժորի միջև կնքված պայմանագրի համաձայն:

Նոտարի ստաժոր կարող է լինել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի բարձրագույն կամ թերի բարձրագույն իրավաբանական կրթություն և չունի դատվածություն:

3. Նոտարը միաժամանակ կարող է ունենալ ոչ ավելի, քան երկու ստաժոր:

4. Նոտարի օգնականը կամ ստաժորն իրավունք ունի իրականացնել հետևյալ գործողությունները.

1) քաղաքացիների ընդունելություն կամ նրանց կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրում.

2) խորհրդատվություն կամ իրավաբանական այլ ծառայությունների մատուցում.

3) նոտարական գործավարության իրականացում.

4) գործարքների և իրավաբանական բովանդակություն ունեցող այլ փաստաթղթերի նախագծերի կազմում.

5) նոտարական պրակտիկայի ամփոփում.

6) աշխատանք արխիվի հետ.

7) նոտարի կողմից սահմանված այլ աշխատանքների իրականացում, բացառությամբ նոտարական գործողությունների կատարման:

5. Նոտարի օգնականի կամ նրա մոտ աշխատող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ և նրանց ու նոտարի միջև կնքված աշխատանքային պայմանագրով:

6. Նոտարի օգնականը պարտավոր է առնվազն տարին մեկ անգամ նոտարական պալատի կողմից կազմակերպած վերապատրաստում անցնել՝ նոտարական պալատի սահմանած կարգով և պայմաններով:

7. Նոտարի՝ ստաժոր ներգրավելու և ստաժավորում անցնելու կարգը սահմանում է արդարադատության նախարարը:

(29-րդ հոդվածը լրաց. 19.10.16 ՀՕ-180-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։