Գլուխ 5 · ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 37. Նոտարական գործողությունների կատարումը
Հոդված 37. Նոտարական գործողությունների կատարումը
1. Նոտարական բոլոր գործողությունները կատարվում են ցանկացած նոտարի կողմից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
2. Նոտարական գործողություն կատարելու համար նոտարին կարող է դիմել (այդ թվում` էլեկտրոնային եղանակով) ցանկացած անձ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Էլեկտրոնային եղանակով նոտարին դիմումը ներկայացվում է «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ։
(37-րդ հոդվածը լրաց. 19.10.16 ՀՕ-180-Ն)