Հոդված 15. Նոտարական գործողությունների և նոտարի կողմից մատուցվող այլ ծառայությունների վճարովիությունը
Հոդված 15. Նոտարական գործողությունների և նոտարի կողմից մատուցվող այլ ծառայությունների վճարովիությունը
1. Նոտարական գործողությունների իրականացումը և նոտարի կողմից մատուցվող այլ ծառայությունները վճարովի են:
2. Նոտարական գործողություններ կատարելու համար նոտարը գանձում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
3. Նոտարը մատուցում է նաև վճարովի ծառայություններ, մասնավորապես` իրականացնում է իրավական օգնություն կամ խորհրդատվություն, տալիս է պարզաբանումներ, կազմում է գործարքների կամ իրավական այլ փաստաթղթերի նախագծեր, իրականացնում է իրավական այլ ծառայություններ, ինչպես նաև նոտարական գործողությունների կատարումն ապահովող այլ գործառույթներ:
Սույն օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված նոտարական գործողությունների իրականացման համար գանձվում է նաև վճար նոտարի կողմից մատուցվող ծառայությունների համար՝ նոտարի սահմանած կարգով և ժամկետներում:
Նոտարն իրավունք ունի ստանալ փոխհատուցում՝ նոտարական գործողությունների կատարման ընթացքում իր կողմից կատարված կամ կատարվելիք տրանսպորտային, փոստային, հեռահաղորդակցության, բանկային, վճարահաշվարկային, փաստաթղթերի պահպանման կամ ապացույցների ապահովման հետ կապված, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ ծախսերի չափով:
Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների դիմաց ստացված վճարները տնօրինում է նոտարը:
4. Նոտարի կողմից մատուցվող վճարովի այլ ծառայությունների սակագները սահմանում է կառավարությունը:
5. Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների նկատմամբ կիրառվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանված ձեռնարկատիրական գործունեության ռեժիմը:
Նոտարի կողմից մատուցվող այլ ծառայություններից ստացված, ինչպես նաև նոտարի կամ նոտարական գրասենյակի աշխատակիցների եկամուտները հարկվում են օրենքով սահմանված չափով և կարգով: