Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-03-01-ից մինչև 2004-07-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՆՈՏԱՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 24. Նոտարի կարգապահական պատասխանատվությունը

գործել է մինչև 2004-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 24. Նոտարի կարգապահական պատասխանատվությունը

1. Սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված հիմքերով նոտարը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության:

Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցում և նրա նկատմամբ կարգապահական տույժի միջոցներ է կիրառում արդարադատության նախարարն իր նախաձեռնությամբ կամ նոտարական պալատի առաջարկով:

2. Կարգապահական վարույթ հարուցելու մասին երկու օրվա ընթացքում հաղորդվում է նոտարին:

Կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական խախտման հատկանիշների հայտնաբերման օրվանից մեկամսյա ժամկետում:

3. Կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե խախտման օրվանից անցել է մեկ տարի, բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ ենթակետերով նախատեսված խախտումների, որոնց համար կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե խախտման օրվանից անցել է երեք տարի:

Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, իսկ հարուցված վարույթը ենթակա է կարճման, եթե անցել է սույն օրենքով նախատեսված նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու ժամկետը:

4. Քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքում, եթե խախտողի արարքում առկա են կարգապահական խախտման հատկանիշներ, նոտարը կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկվել քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման ընդունման օրվանից մեկ ամսվա ընթացքում:

5. Կարգապահական վարույթի քննությունը պետք է ավարտվի հարուցման օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, ներառյալ՝ որոշման ընդունումը:

6. Եթե կարգապահական տույժ տալու օրվանից մեկ տարվա ընթացքում նոտարը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված:

7. Եթե նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել մի քանի փաստերի հիման վրա, ապա նրա նկատմամբ կիրառվում է կարգապահական տույժի միայն մեկ միջոց:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։