Գլուխ 5 · ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 43. Նոտարի կողմից վավերացվող փաստաթղթի օրինակների քանակը
Հոդված 43. Նոտարի կողմից վավերացվող փաստաթղթի օրինակների քանակը
1. Նոտարական կարգով վավերացվող կամ հաստատվող փաստաթղթի օրինակների քանակը որոշում են դրանց վավերացման կամ հաստատման համար դիմած անձինք, սակայն դրանք պետք է կազմվեն առնվազն երկու օրինակից, որոնցից մեկը պահվում է նոտարական գրասենյակում: Վավերացված կամ հաստատված բոլոր օրինակներն ունեն հավասար իրավաբանական ուժ, իսկ դրանց միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է նոտարի մոտ պահվող օրինակին:
Նոտարի մոտ չեն պահվում սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին կետի 5-7-րդ և 11-13-րդ ենթակետերով նախատեսված նոտարական գործողությունների ընթացքում վավերացված կամ հաստատված փաստաթղթի օրինակները:
2. Ժառանգության իրավունքի վկայագիրը յուրաքանչյուր ժառանգի համար կազմվում է առանձին: