Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-03-01-ից մինչև 2004-07-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Հոդված 9. Նոտարների դասային աստիճանները

գործել է մինչև 2004-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 9. Նոտարների դասային աստիճանները

1. Նոտարներին շնորհվում են արդարադատության նախարարության համակարգի աշխատակիցների համար նախատեսված հետևյալ դասային աստիճանները.

արդարադատության առաջին դասի խորհրդական.

արդարադատության երկրորդ դասի խորհրդական.

արդարադատության երրորդ դասի խորհրդական:

2. Նոտարների դասային կոչումները շնորհվում են՝ ելնելով նրանց մասնագիտական որակավորման աստիճանից: Նոտարներին դասային կոչումներ շնորհում է արդարադատության նախարարն իր նախաձեռնությամբ կամ նոտարական պալատի առաջարկությամբ:

3. Նոտարներն իրենց դասային կոչումներին համապատասխան կարող են կրել համազգեստ, որի ձևը և կրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ կառավարություն):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։