Գլուխ 3 · ՆՈՏԱՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 28. Նոտարի հաշվետվությունները
Հոդված 28. Նոտարի հաշվետվությունները
Նոտարը պարտավոր է յուրաքանչյուր եռամսյակ արդարադատության նախարարություն և նոտարական պալատ հաշվետվություն ներկայացնել նոտարական գործունեության մասին՝ արդարադատության նախարարի սահմանած կարգով:
Նոտարն օրենսդրությամբ սահմանված կարգով, ժամկետներում և օրենքով նախատեսված մարմիններին տալիս է նաև վիճակագրական, հարկային և օրենքով ուղղակի նախատեսված այլ հաշվետվություններ:
(28-րդ հոդվածը լրաց., փոփ. 19.10.16 ՀՕ-180-Ն)