Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-08-17-ից մինչև 2023-12-11։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Հոդված 16. Նոտարի գործունեության կասեցումը

գործել է մինչև 2023-12-11Բացել ARLIS-ում

Հոդված 16. Նոտարի գործունեության կասեցումը

1. Նոտարի գործունեությունը կասեցվում է`

1) եթե մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 10-ն ամբողջությամբ չի վճարել նոտարական պալատին վճարվող անդամավճարները.

2) սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ մինչև 6 ամիս ժամանակով.

3) սնանկ ճանաչելու դիմում ներկայացվելու դեպքում՝ սնանկության գործի ողջ ժամանակահատվածում.

4) օրենքով նախատեսված այլ դեպքերում, կարգով և ժամկետներում:

2. Նոտարական գործունեության կասեցման մասին որոշումը կայացնում է արդարադատության նախարարը` նշելով գործունեության կասեցման ժամկետը: Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում նոտարի գործունեությունը կասեցվում է մինչև չվճարված անդամավճարի վճարումը:

3. Նոտարի գործունեությունը կասեցված է համարվում կասեցման մասին որոշումը (հրամանը) նրան պատշաճ հանձնելու օրվան հաջորդող օրվանից: Նշված որոշումը (հրամանը) ենթակա է անհապաղ կատարման:

4. Գործունեությունը կասեցված նոտարն իրավունք չունի կատարելու նոտարական գործողություններ և մատուցելու նոտարական այլ ծառայություններ մինչև կասեցման ժամկետի ավարտը:

5. Գործունեությունը կասեցված նոտարի կնիքը և ճզմիչ կնիքը պահպանում է նոտարական պալատը` արդարադատության նախարարի սահմանած կարգով:

6. Նոտարն իրավունք ունի դատական կարգով բողոքարկել իր գործունեության կասեցման մասին որոշումը:

(16-րդ հոդվածը խմբ., լրաց. 19.10.16 ՀՕ-180-Ն, փոփ., լրաց., խմբ. 12.07.23 ՀՕ-265-Ն)

(12.07.23 ՀՕ-265-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։