Գլուխ 13 · ՔԱՂԱՔԱՑՈՒ՝ ՈՐՈՇԱԿԻ ՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԵՎ ՈՂՋ ԼԻՆԵԼՈՒ ՓԱՍՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ ՊԱՏԿԵՐՎԱԾ ԱՆՁԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՆՈՒՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Հոդված 69. Քաղաքացու` որոշակի վայրում գտնվելու փաստի հաստատումը
Հոդված 69. Քաղաքացու` որոշակի վայրում գտնվելու փաստի հաստատումը
1. Նոտարը քաղաքացու խնդրանքով հաստատում է նրա` որոշակի վայրում գտնվելու փաստը:
2. Անգործունակի` որոշակի վայրում գտնվելու փաստը հաստատվում է նրա օրինական ներկայացուցիչների (ծնողների, որդեգրողների), խնամակալի կամ հոգաբարձուի, ինչպես նաև այն կազմակերպությունների դիմումի հիման վրա, որոնց խնամքի ներքո է գտնվել անգործունակը: