«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2002 թվականի N 1767-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ա» կետին և «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի NN 1, 4 և 5 հավելվածներում կատարել վերաբաշխումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման NN 5 և 6 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 4 հավելվածների:
3. Ջուջևանի դպրոցի հենապատի կառուցման համար Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին հատկացնել 3075.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Մարգարյան
2002 թ. նոյեմբերի 15
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 7-ի N 1767-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Վերաբաշխում` «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ` ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման N 5 հավելվածում (բացասական նշանով ներկայացված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով` ավելացվող գումարները)
խումբը ենթա-
խումբը տարի
04 03 02. Կրթական օբյեկտների հիմնանորոգում
Տավուշի մարզպետարան -3075.00
-3075.00
14 06 08. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
ՀՀ կառավարություն 3075.00
3075.00
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 7-ի N 1767-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ
Մարզը, բնակավայրը Գումարը (մլն դրամ) Գործարկվող հզորությունը
Տավուշի մարզ
II. Կրթական
Ջուջևանի դպրոց (նորակառույց) -2.5
Ջուջևանի դպրոց (հենապատ) 2.5
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 7-ի N 1767-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ
(հազար դրամներով)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Իրականացվող ծրագրերի, դրանց շրջանակներում կառուցվող օբյեկտների և իրագործվող միջոցառումների, ինչպես նաև դրանք կատարողների անվանումները Ընդամենը` ծախսեր այդ թվում`
խումբը ենթա-
խումբը ընթացիկ ծախսեր կապիտալ ծախսեր որից՝
կապիտալ շինարա-
րության ծախսեր այլ կապիտալ ակտիվների ձեռքբերում
04 03 ՀՀ Տավուշի մարզպետարան
այդ թվում`
I. Կրթական օբյեկտների շինարարություն
այդ թվում`
Ջուջևանի դպրոց (նորակառույց) - 2.500.0 - 2.500.0 - 2.500.0
Ջուջևանի դպրոց (հենապատ) 2.500.0 2.500.0 2.500.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 7-ի N 1767-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 6 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազար դրամներով)
NN
ը/կ Կրթական օբյեկտների և կատարողների անվանումները Բացասական նշանով ներկայացված են
հատկացումներից պակասեցվող գումարները
Ա 4
ՀՀ Տավուշի մարզպետարան - 3075.00
այդ թվում`
1. Ազատամուտի դպրոց -820.00
2. Հաղարծնի դպրոց -141.00
3. Թովուզի դպրոց - 810.00
4. Նավուրի դպրոց - 534.00
5. Բերդի N 1 դպրոց - 170.00
6. Իջևանի N 3 դպրոց - 450.00
7. Չորաթան գյուղի դպրոց - 150.00
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան