ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 2015 թվականի N 1471-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը 100000 օրինակով հրապարակելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2015 թվականի երկրորդ կիսամյակում հատկացնել 33000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով)` տպագրական աշխատանքների ձեռքբերումն իրականացնելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա՝ «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության միջոցով:ուղղ.
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. դեկտեմբերի 17
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 17-ի N 1471-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.10 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Չափորոշիչներ Ոչ ֆինանսական ցուցանիշներ Ֆինանսական ցուցանիշներ
տարի տարի
ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
1.Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները
Ծրագրային դասիչը Անվանումը
Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ
Նկարագրությունը
ՀՀ-ն ընդունված և ստորագրված իրավական ակտերի պաշտոնական հրատարակման, պետական վկայականների և ձևաթղթերի տպագրման ծառայություններ
1123 ԱԾ 01
Քանակական Տեղեկագրերի տեսականու քանակը 5
Տեղեկագրերի ընդհանուր տպաքանակը 65200
Էլեկտրոնային իրավական շտեմարանի /Arlis.am/ տեղեկատվական կայքի վարում 2000000
Էլեկտրոնային իրավական տեղեկատվության/Arlis.am/ կայքից օգտվող անձանց քանակը
Որակական Մշակված չէ
Ժամկետայնություն Կայքէջի մատչելիությունը օգտվողների համար/ 7/24/ 100
Իրավական ակտերի հրապարակումն ստանալու օրվանից միջին ժամկետը /օր/ 10
Կայքէջում տեղադրման և փոփոխության զետեղման /ինկորոպորացիայի/ ժամկետը /օր/ 3
Հրատարակման և հրապարակման/ վաճառք կամ տրամադրում/ միջև ընկած ժամկետը/օր/ 1
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը(հազ. դրամ) x 33,000,000
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1023 Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Պետական և այլ կազմակերպությունների և քաղաքացիների իրազեկության և տեղեկատվական մատչելիության ապահովում
Ծառայություն մատուցողի ( մատուցողների) անվանումը (անվանումները)
Մրցութային կարգով ընտրված կազմակերպություններ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 17-ի N 1471-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը Գործառական դասիչը Ծրագիրը/
քաղաքականության միջոցառումը 2015 թվականի պետական բյուջե(ավելացումները նշված են դրական նշանով)
ծրագիրը միջոցառումը (բաժինը/խումբը/դասը) (հազ. դրամ)
1123 Ծրագիր
Հրատարակչական և տեղեկատվական ծառայություններ 33000.0
Ծրագրի նկարագրությունը
Հրատարակումներ, թարգմանչական գործունեություն
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Պետական և այլ կազմակերպությունների և քաղաքացիների իրազեկության և տեղեկատվական մատչելիության ապահովում
Քաղաքականության միջոցառումներ. ծառայություններ
ԱԾ01 Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ 33000.0
Մատուցվող ծառայության նկարագրությունը
ՀՀ-ն ընդունված և ստորագրված իրավական ակտերի պաշտոնական հրատարակման, պետական վկայականների և ձևաթղթերի տպագրման ծառայություններ
Ծառայություն մատուցողի անվանումը
Մրցութային կարգով ընտրված կազմակերպություններ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան