Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 դեկտեմբերի 2015 թվականի N 1485-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին» N 276-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

1) 2-րդ կետում՝

ա. 17-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ը» և «թ» պարբերություններով.

«ը. պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիկ,

թ. դենսիտոմետրիա»,

բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24-րդ, 25-րդ, 26-րդ և 27-րդ ենթակետերով.

«24) անձավաբուժական.

25) հալոթերապևտիկ.

26) սոմնոլոգիա.

27) ինտերվենցիոն առիթմոլոգիական:».

2) 3-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետի «բ» պարբերությունը «ճառագայթային թերապիա» բառերից հետո լրացնել «` արտաքին, ներքին» բառերով,

բ. 3-րդ ենթակետն «անընկալունաբանական» բառից հետո լրացնել «(իմունոկանխարգելիչ)» բառով.

3) 4-րդ կետը «Երեխաների բուժօգնության ոլորտում» բառերից հետո լրացնել «` գինեկոլոգիական, անեսթեզիոլոգիական, վերակենդանացման, նյարդաբանական, վերականգնողական, ուռուցքաբանական, թոքաբանական, սրտաբանական, աղեստամոքսաբանական, երիկամաբանական, ներզատաբանական, վարակիչ հիվանդությունների, նյարդավիրաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբանական, վնասվածքաբանական, օրթոպեդիական, թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. դեկտեմբերի 17

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։