Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 8.

Օրենքի 33-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 33.

Միասնական հաշվում առկա գումարները ենթակա են վերադարձման հարկային մարմին ներկայացված հարկ վճարողի դիմումի հիման վրա, այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում: Գումարը վերադարձվում է դիմումում նշված գումարի չափով, սակայն ոչ ավելի, քան վերադարձման օրվա դրությամբ միասնական հաշվում առկա գումարի չափից:

Միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով վճարողի բանկային հաշվին, իսկ դրա բացակայության դեպքում՝ վճարողի առաջարկած առևտրային բանկ՝ ֆիզիկական անձի անձնագրային տվյալներով:

Գումարի վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացած օրվա համար հարկ վճարողին վճարվում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի 0.03 տոկոսի չափով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։