Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի հավելված 1-ում (այսուհետ՝ հավելված 1)՝
1) բացառությամբ 8-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի և 25-րդ կետի, «այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «միասնական հաշվին մուտքագրման» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.
2) 2-րդ կետի «հաշվանցվում և (կամ) վերադարձվում են» բառերը փոխարինել «ԱԱՀ-ի պարտավորությունների գծով հաշվանցվում և (կամ) մուտքագրվում են միասնական հաշվին» բառերով.
3) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
4) 4-րդ կետի «հաշվանցվում են հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց և (կամ), պետական բյուջե հաշվեգրվող հարկային պարտավորությունների բացակայության դեպքում, վերադարձվում կամ հաշվանցվում են հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելու» բառերը փոխարինել «մուտքագրվում են միասնական հաշվին՝ մուտքագրման ենթակա գումարի որոշման» բառերով.
5) 6-րդ կետի «վերադարձն» բառը փոխարինել «միասնական հաշվին մուտքագրումն» բառերով և հանել «վերադարձի» բառը.
6) 7-րդ կետի «վերադարձն» բառը փոխարինել «միասնական հաշվին մուտքագրումն» բառերով.
7) 8-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի «այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելու» բառերը փոխարինել «մուտքագրման ենթակա գումարի որոշման» բառերով.
8) 9-րդ կետի «այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելիս հաշվանցվում և (կամ) վերադարձվում է» բառերը փոխարինել «հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրում կատարելիս մուտքագրվում է» բառերով.
9) 11-րդ կետի «այլ հարկային պարտավորությունների դիմաց ավել հաշվանցված և (կամ) ավել վերադարձված» բառերը փոխարինել «միասնական հաշվին ավելի մուտքագրված» բառերով.
10) 12-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հարկային մարմինն ուսումնասիրության արձանագրության կամ ստուգման ակտի օրինակը հարկ վճարողին տրամադրելու միջոցով տեղեկացնում է հաշվանցման կամ միասնական հաշվին գումարի մուտքագրման իրավունքը լրիվ կամ մասնակիորեն ճանաչելու վերաբերյալ:».
11) 14-րդ կետի՝
ա. «ԱԱՀ-ի գումարներն այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելու» բառերը փոխարինել «միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարի որոշման» բառերով,
բ. «Հաշվանցման» բառը փոխարինել «Մուտքագրման» բառով,
գ. «հաշվանցվում են հարկ վճարողի տվյալ հաշվետու ժամանակաշրջանի այլ հարկային պարտավորությունները» բառերը փոխարինել «մուտքագրվում են հարկ վճարողի միասնական հաշվին» բառերով,
դ. վերջին նախադասությունն ուժը կորցրած ճանաչել.
12) 19-րդ կետի «հաշվանցման և (կամ) վերադարձի» բառերը փոխարինել «այդ» բառով.
13) 20-րդ կետի վերջին նախադասության «այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցումը և (կամ) վերադարձը» բառերը փոխարինել «միասնական հաշվին մուտքագրումը» բառերով.
14) 21-րդ, 22-րդ և 28-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
15) 23-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի» բառերը փոխարինել «վերադաս հարկային մարմնի ղեկավարի» բառերով.
16) 25-րդ կետի՝
ա. «այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման» բառերը փոխարինել «միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարի որոշման» բառերով,
բ. «բ» ենթակետից հանել «հաշվանցման և (կամ) վերադարձման մասին» բառերը,
գ. «գ» ենթակետի և վերջին պարբերության «այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման» բառերը փոխարինել «միասնական հաշվին մուտքագրման» բառերով: