Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 9.6-րդ հոդվածում`
1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Վնասված դրոշմապիտակները սույն հոդվածով սահմանված կարգով և դեպքերում վերադարձվում են հարկային կամ մաքսային մարմին` յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:».
3) 5-րդ մասը՝
ա. «դրությամբ» բառից հետո լրացնել «հարկ վճարողի կողմից» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Նշված ապրանքների վերաբերյալ հարկային մարմնում տեղեկատվության բացակայության դեպքում հարկային պարտավորություններ հաշվարկվում են պարտադիր դրոշմավորման ենթակա այն ապրանքների մասով, որոնց համար տվյալ հարկ վճարողի մոտ այդ ժամանակաշրջանում հաշվարկվում են առավելագույն հարկերը:».
4) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հարկ վճարողը պիտանելիության ժամկետը լրացած, սահմանված կարգով դուրս գրված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով գումար է վճարում պետական բյուջե՝ այդ ապրանքների դուրսգրման օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում:».
5) հանել 7-րդ մասի «Չօգտագործված դրոշմապիտակների համար վճարված գումարը հաշվանցվում է հարկ վճարողի հարկային և պարտադիր վճարների գծով պարտավորությունների դիմաց, իսկ դրանց բացակայության դեպքում վերադարձվում է հարկ վճարողին: Վնասված և հետ ընդունված կամ հետ չընդունված դրոշմապիտակների համար վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:» նախադասությունը.
6) 8-րդ մասի 2-րդ կետի «կենտրոնական մասը» բառերը փոխարինել «համարը» բառով.
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-11-րդ մասերով.
«9. Դրոշմապիտակները կորցնելու կամ վնասվելու փաստն արձանագրելու (ուսումնասիրության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների) արդյունքներով արձանագրության կազմման կամ հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման) օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում հարկ վճարողը նույն դրոշմապիտակների տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով գումար է վճարում պետական բյուջե:
10. Հարկ վճարողը կիրառությունից դուրս եկած դրոշմապիտակների տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով գումար է վճարում պետական բյուջե՝ դրանց կիրառությունից դուրս գալու օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում:
11. Սույն հոդվածի 6-րդ, 9-րդ և 10-րդ մասերին համապատասխան՝ վճարումները սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում են տույժեր՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով:»: