Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 2.1-ին մասում՝
ա. «կազմերն» բառը փոխարինել «կազմերը բաղկացած են 6 անդամներից, որոնք» բառերով,
բ. «ա», «բ» և «գ» կետերի «մեկ երրորդը» բառերը փոխարինել «երկուսը» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.
«2.2. 15000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքների (բացառությամբ Երևան համայնքի) աշխատակազմերի մրցութային և ատեստավորման հանձնաժողովները ձևավորվում են սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված կարգով հետևյալ հարաբերակցությամբ.
ա) երկուսը` համապատասխան մարզպետարանի ներկայացուցիչներ.
բ) երկուսը` համապատասխան համայնքի աշխատակազմի ներկայացուցիչներ (համայնքի ղեկավար, տեղակալ, խորհրդական, աշխատակազմի համայնքային ծառայողներ).
գ) մեկը՝ համայնքի ավագանու անդամ.
դ) մեկը` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչ:»: