Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 294-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 2015 թվականի N 1225-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 294-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1063-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»

N 294-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Մ. Ղազարյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերը փոխարինել «Կ. Հարությունյան-ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերով.

2) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Ռ. Վահանյան-Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի դասախոս» բառերը փոխարինել «Մ. Սիմոնյան-Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի դեկան» բառերով,

բ. «Հ. Սիմոնյան-Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մեքենագիտության ամբիոնի դոցենտ» բառերը փոխարինել «Հ. Հովսեփյան-Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. դեկտեմբերի 16

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։