Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1047-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 նոյեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 նոյեմբերի 2002 թվականի N 1817-Ն

հայաստանի հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի n 1047-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1047-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 4-րդ և 6-րդ կետերում «ներքին գործերի նախարարությանը» և «ներքին գործերի նախարարին» բառերը համապատասխանաբար փոխարինել «կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը» և «կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանչապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2002 թ. նոյեմբերի 25

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։