ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2016 թվականի գործունեության տարեկան ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Գ. Սահակյան
18 դեկտեմբերի 2015 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-194-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Հ/Հ Վերահսկողության թեմա
1. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
● «Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումներ» ծրագիր
● «Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկում և հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում» ծրագիր
● «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագիր
2. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
● Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում
● Ավտոճանապարհների պահպանում և շահագործում
● Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում
3. ՀՀ պաշտպանության նախարարություն
● «Ռազմական կարիքների բավարարում» ծրագրով հատկացված միջոցների օգտագործում
4. ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն » ծառայություն
● Պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում
● Բյուջետային մուտքերի ապահովում
● Պետական սեփականության կառավարում և օգտագործում
● Արտաբյուջետային միջոցների ձևավորում և օգտագործում
5. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
● Պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում
● Բյուջետային մուտքերի ապահովում
6. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
● Պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում
● Արտաբյուջետային միջոցների օգտագործում
● Բյուջետային և արտաբյուջետային միջոցների մուտքերի ապահովում
● Պետական սեփականության կառավարում և օգտագործում
7. ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե
● «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ներում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում և պետական սեփականության կառավարում և օգտագործում
8. ՀՀ կրթության և գիտության նախարարության «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ
● Պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում
● Արտաբյուջետային միջոցների օգտագործում
● Պետական սեփականության կառավարում և օգտագործում
9. ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ
● Պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում
● Արտաբյուջետային միջոցների օգտագործում
● Պետական սեփականության կառավարում և օգտագործում
10. Օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրերի միջոցների օգտագործում
11. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների կողմից իրականացվող ծրագրեր