ԱԱՀ-Ի ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 34
Հոդված 34.
Զբոսաշրջության գործունեության մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն օրենքի 8 հոդվածին համապատասխան՝ առանց միջազգային ուղևորափոխադրման համար զբոսաշրջային օպերատորի կամ զբոսաշրջային գործակալի կողմից վճարվող գումարի: Օտարերկրյա զբոսաշրջիկին մատուցվող զբոսաշրջային ծառայությունները, ինչպես նաև զբոսաշրջիկային գործակալությունների կողմից մատուցվող գործակալական ծառայություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե այդ ծառայությունների շրջանակներում ուղևորությունները, ճանապարհորդությունները, էքսկուրսիաներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:
(34-րդ հոդվածը խմբ. 25.12.03 ՀՕ-54-Ն, 19.12.12 ՀՕ-240-Ն)