Հոդված 10
Հոդված 10.
Օրենքի հավելված 18.1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 18.1
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Դիլիջան համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:
Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ծաղկավան համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Սևքար համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Ենոքավան, «Դ»-«Ե» հատվածով` Գետահովիտ, «Ե»-«Զ» հատվածով` Գանձաքար, «Զ»-«Է» հատվածով` Իծաքար, արևելքից «Է»-«Ը» հատվածով` Նավուր համայնքներին, հարավից «Ը»-«Թ» հատվածով՝ Գեղարքունիքի մարզին, հարավ-արևմուտքից «Թ»-«Ժ» հատվածով` Կոտայքի մարզին, արևմուտքից «Ժ»-«Ա» հատվածով` Լոռու մարզին:
ԴԻԼԻՋԱՆ - ԾԱՂԿԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»
Աղբուղա գետի ափին գտնվող Դիլիջան, Ծաղկավան (Իջևանի շրջան) համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հարավ-արևելք, Աղբուղա գետով, թիվ 1-37 սահմանակետերով անցնում 5052 մ, հասնում է թիվ 38 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, հատում ձորակները, թիվ 39-45 սահմանակետերով անցնում 1286 մ, հասնում է թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 47-52 սահմանակետերով անցնում 939 մ, հասնում Դիլիջան, Ծաղկավան (Իջևանի շրջան) և Սևքար համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:
«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7277 մ է:
ԴԻԼԻՋԱՆ - ՍԵՎՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»
Դիլիջան, Սևքար և Ծաղկավան (Իջևանի շրջան) համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 529 մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը պարբերաբար թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, հատելով ջրհավաքները՝ լանջերով, թիվ 4-9 սահմանակետերով անցնում 1500 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին, որտեղ հատում է դաշտային ճանապարհը, թեքվում հարավ-արևմուտք, հարավ, ապա կրկին հարավ-արևմուտք, հատում ձորակներ, թիվ 11-14 սահմանակետերով անցնում 1360 մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, ձորի թիվ 16-17 սահմանակետերով անցնում 1123 մ, հասնում է ձորի և Խաչբուլաղ գետի հատման կետում գտնվող թիվ 18 սահմանակետին, որտեղից նշված գետով թեքվում է դեպի արևելք, գետի թիվ 19-22 սահմանակետերով անցնում 2293 մ, հասնում է գետի ափին գտնվող Դիլիջան, Սևքար և Ենոքավան համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:
«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6806 մ է:
ԴԻԼԻՋԱՆ - ԵՆՈՔԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»
Դիլիջան, Ենոքավան և Գետահովիտ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ժայռի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-10 սահմանակետերով անցնում է 1471 մ, հասնում թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 12-14 սահմանակետերով անցնելով 367 մ, հասնում է ժայռի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք և հյուսիս-արևելք, ձորով` թիվ 16-36 սահմանակետերով անցնում 6006 մ, հասնում ձորի եզրին գտնվող Դիլիջան, Ենոքավան և Սևքար համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:
«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7843 մ է:
ԴԻԼԻՋԱՆ - ԳԵՏԱՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»
Դիլիջան, Գետահովիտ և Գանձաքար համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ժայռերի եզրով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-10 սահմանակետերով անցնում 454 մ, հասնում ժայռի եզրին գտնվող Դիլիջան, Հաղարծին և Ենոքավան համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:
«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 454 մ է:
ԴԻԼԻՋԱՆ - ԳԱՆՁԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»
Աղստև գետի վտակի եզրին գտնվող Դիլիջան, Գանձաքար և Գետահովիտ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, ձորեզրի ժայռերի կատարներով թիվ 1-9 սահմանակետերով անցնելով 1912 մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից, որը գտնվում է Աղստև գետի վտակի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, նշված վտակի թիվ 11-46 սահմանակետերով անցնում 7802 մ, հասնում Աղստև գետի ափին գտնվող թիվ 47 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, Աղստև գետի թիվ 48-57 սահմանակետերով անցնում 1798 մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 58 սահմանակետին: Թիվ 58 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, հատելով ձորակներ, ձորակի թիվ 59-71 սահմանակետերով անցնում է 3774 մ, հասնում ձորակի և դաշտային ճանապարհի հատման կետում գտնվող թիվ 72 սահմանակետին: Թիվ 72 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, դաշտային ճանապարհի ոլորապտույտներով, թիվ 73-82 սահմանակետերով անցնում է 1338 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 83 սահմանակետին: Թիվ 83 սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ճանապարհի թիվ 84-88 սահմանակետերով անցնում 1771 մ, հասնում առվակի եզրին գտնվող թիվ 89 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, առվակի ոլորապտույտներով, թիվ 90-97 սահմանակետերով անցնում է 1623 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 98 սահմանակետին: Թիվ 98 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հետո հյուսիս-արևելք, ջրբաժանի թիվ 99-118 սահմանակետերով անցնում 4551 մ, հասնում Դիլիջան, Գանձաքար և Իծաքար համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:
«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 24569 մ է:
ԴԻԼԻՋԱՆ - ԻԾԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»
Ճանապարհների խաչմերուկում գտնվող Դիլիջան, Իծաքար և Գանձաքար համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, այնուհետև արևելք, դաշտային ճանապարհի թիվ 1-7 սահմանակետերով անցնում 635 մ, հասնում է Հախում գետի վտակի միացման կետում գտնվող թիվ 8 սահմանակետին, որտեղից նշված վտակով, թիվ 9-21 սահմանակետերով անցնում է 1472 մ, հասնում Հախում գետի ափին գտնվող Դիլիջան, Իծաքար և Նավուր համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:
«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2107 մ է:
ԴԻԼԻՋԱՆ - ՆԱՎՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»
Հախում գետի ափին գտնվող Դիլիջան, Նավուր և Իծաքար համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, գետով, թիվ 1-32 սահմանակետերով անցնում 5610 մ, հասնում է գետի ափին գտնվող Նավուր, Դիլիջան համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:
«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5610 մ է:
ԴԻԼԻՋԱՆ - ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»
«Ը»-«Թ» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանին:
ԴԻԼԻՋԱՆ - ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ժ»
«Թ»-«Ժ» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի և Կոտայքի մարզերի սահմանին:
ԴԻԼԻՋԱՆ - ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ժ»-«Ա»
«Ժ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի և Լոռու մարզերի սահմանին:»: