Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ հոդվածներով.

«Հոդված 5.1. Նոր համայնքների ձևավորումը

1. Նոր համայնքներ ձևավորվում են համայնքների միավորման կամ բաժանման միջոցով:

2. Համայնքների միավորումը մեկից ավելի համայնքների միավորման միջոցով մեկ նոր համայնքի ձևավորումն է:

3. Համայնքների բաժանումը մեկ համայնքի բաժանման միջոցով մեկից ավելի նոր համայնքների ձևավորումն է:

4. Միավորվել կարող են միևնույն մարզի ընդհանուր վարչական սահմաններ ունեցող համայնքները, ինչպես նաև սահմանակից մարզի ընդհանուր վարչական սահմաններ ունեցող համայնքները:

5. Սահմանակից մարզերի համայնքների միավորման դեպքում սույն օրենքի 6-րդ հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված կարգով փոփոխվում է Հայաստանի Հանրապետության մարզային բաժանումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։