Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8.

Օրենքի հավելված 16.3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հավելված 16.3

«Հայաստանի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Թումանյան համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ալավերդի համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Հաղպատ համայնքին, հյուսիսից «Գ»-«Դ» հատվածով` Ծաղկաշատ համայնքին, հյուսիսից, արևելքից և հարավից «Դ»-«Ե» հատվածով` Տավուշի մարզին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Դսեղ համայնքին, հյուսիս-արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Ծաթեր համայնքին, «Է»-«Ը» հատվածով` Այգեհատ համայնքին, «Ը»-«Ա» հատվածով` Օձուն համայնքին:

ԹՈՒՄԱՆՅԱՆ - ԱԼԱՎԵՐԴԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Թումանյան, Ալավերդի և Օձուն համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 484 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 2 սահմանակետով անցնում 629 մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ջրբաժանով, թիվ 4-5 սահմանակետերով անցնում 1508 մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը անտառի միջով, ձորակով թեքվում է դեպի արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 7-11 սահմանակետերով անցնում 1319 մ, հասնում Հաղպատ, Ալավերդի և Թումանյան համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3941 մ է:

ԹՈՒՄԱՆՅԱՆ - ՀԱՂՊԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Թումանյան, Հաղպատ և Ալավերդի համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով, բլրագագաթներով և անտառի միջով, թիվ 1-23 սահմանակետերով անցնում 3723 մ, հասնում Թումանյան, Հաղպատ և Ծաղկաշատ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3723 մ է:

ԹՈՒՄԱՆՅԱՆ - ԾԱՂԿԱՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Թումանյան, Ծաղկաշատ և Հաղպատ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անտառի միջով, բլրագագաթով հատում ձորեր, թիվ 1-6 սահմանակետերով անցնում 1535 մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրագծով թեքվում է դեպի հյուսիս, ապա արևելք, թիվ 8-99 սահմանակետերով անցնում 8388 մ, հասնում Թումանյան, Ծաղկաշատ համայնքների և Տավուշի մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9923 մ է:

ԹՈՒՄԱՆՅԱՆ - ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

«Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Լոռու և Տավուշի մարզերի սահմաններին:

ԹՈՒՄԱՆՅԱՆ - ԴՍԵՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Թումանյան, Դսեղ և Ծաթեր համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, շրջանցելով Սարի թաղ կոչվող թաղամասը, թիվ 1-13 սահմանակետերով անցնելով 510 մ, հասնում Մարց գետի ափին գտնվող թիվ 14 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, Մարց գետով, թիվ 15-24 սահմանակետերով անցնելով 1223 մ, հասնում Մարց գետի ափին գտնվող թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից, որը գտնվում է Մարց գետի ափին, սահմանագիծը նշված գետով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 26-52 սահմանակետերով անցնելով 3085 մ, հասնում թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը Մարց գետով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 193 մ, հասնում թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 185 մ, հասնում թիվ 55 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 56-60 սահմանակետերով անցնում 917 մ, հասնում թիվ 61 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, հարավ-արևմուտք, անցնում 129 մ, հասնում թիվ 62 սահմանակետին: Թիվ 62 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 410 մ, հասնում ջրբաժանի թիվ 63 սահմանակետին: Թիվ 63 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 298 մ, հասնում թիվ 64 սահմանակետին, որից հետո ճանապարհով թեքվում է դեպի հարավ, անցնելով 58 մ, հասնում թիվ 65 սահմանակետին: Թիվ 65 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 107 մ, հասնում թիվ 66 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 81 մ, հասնում թիվ 67 սահմանակետին: Թիվ 67 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, թիվ 68-70 սահմանակետերով անցնում 206 մ, հասնում թիվ 71 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի արևելք, անցնում 101 մ, հասնում թիվ 72 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 65 մ, հասնում ջրհավաքի թիվ 73 սահմանակետին: Թիվ 73 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 321 մ, հասնում թիվ 74 սահմանակետին: Թիվ 74 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, ձորով, թիվ 75-101 սահմանակետերով անցնում 5074 մ, հասնում թիվ 102 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ-արևելք, նորից ձորով, 103-106 սահմանակետերով անցնում 3266 մ, հասնում թիվ 107 սահմանակետին, այնուհետև շարունակվում նույն ուղղությամբ, ջրբաժանով, 108-112 սահմանակետերով անցնում 10578 մ, հասնում Մարց, Դսեղ համայնքների և Տավուշի մարզի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 26807 մ է:

ԹՈՒՄԱՆՅԱՆ - ԾԱԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

Թումանյան, Ծաթեր և Այգեհատ համայնքների տարածքների բաժանման երկաթգծի եզրին գտնվող «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 106 մ, հասնում Դեբեդ գետի ափին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև Դեբեդ գետով թեքվում է դեպի հարավ, թիվ 2-14 սահմանակետերով անցնելով 1860 մ, հասնում Դեբեդ գետի ափին գտնվող Թումանյան, Դսեղ և Ծաթեր համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ» -«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1966 մ է:

ԹՈՒՄԱՆՅԱՆ - ԱՅԳԵՀԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

Թումանյան, Օձուն և Այգեհատ համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 3240 մ, հասնում 1181,4 մ նիշ ունեցող թիվ 2 սահմանակետին, որտեղից անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 3 սահմանակետով անցնում 733 մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, բացատի եզրով, թիվ 5-7 սահմանակետերով անցնում 785 մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 212 մ, հասնում թիվ 9 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս, անցնում 153 մ, հասնում թիվ 10 սահմանակետին, որտեղից սահմանագիծը ջրբաժանով, անտառի եզրով, թիվ 11-12 սահմանակետերով անցնում 594 մ, հասնում 1194,7 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով, անտառի եզրով, թիվ 14-16 սահմանակետերով անցնում է 908 մ, հասնում 1125,7 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 17 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 18 սահմանակետով անցնում 505 մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը Դեբեդ գետին զուգահեռ թեքվում է հյուսիս, թիվ 20-22 սահմանակետերով անցնում 568 մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 60 մ, հասնում թիվ 24 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 68 մ, հասնում երկաթգծի եզրին գտնվող թիվ 25 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը երկաթգծով թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 26-39 սահմանակետերով անցնում 2261 մ, շրջանցելով Քոբեր կայարանը, հասնում Թումանյան, Այգեհատ և Ծաթեր համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է» -«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10087 մ է:

ԹՈՒՄԱՆՅԱՆ-ՕՁՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

Թումանյան, Ալավերդի և Օձուն համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 492 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից ձորով անցնում է նույն ուղղությամբ, թիվ 2-15 սահմանակետերով անցնում 1188 մ, հասնում Թումանյան, Օձուն և Այգեհատ համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը» -«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1680 մ է:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։