Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5.

Օրենքի 14.3-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «քաղաքաշինական ծրագրային» բառերից հետո լրացնել «(տարածական պլանավորման)» բառերով.

2) 7-րդ մասի առաջին նախադասության «համայնքների քաղաքաշինական ծրագրային» բառերը փոխարինել «տեղական և միկրոռեգիոնալ մակարդակների տարածական պլանավորման» բառերով, իսկ երկրորդ նախադասության «հանձնաժողովն ապահովում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի» բառերը՝ «հանձնաժողովը համակարգում է տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման աշխատանքները և ապահովում դրանց» բառերով.

3) 8-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տեղական և միկրոռեգիոնալ մակարդակների տարածական պլանավորման փաստաթղթերը և դրանց նախագծման առաջադրանքները քննարկում են միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, և դրանք կարող են հաստատվել միայն միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.

«8.1. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված տարածական պլանավորման փաստաթղթերը և դրանց նախագծման առաջադրանքները միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվում`

1) տեղական մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի մասով` համայնքի ղեկավարի կողմից.

2) միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի մասով` Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի կողմից:».

5) 15-րդ մասի «կատարվում են այդ փաստաթղթերի հաստատման համար սույն օրենքով և սույն օրենքի կիրարկումն ապահովող օրենսդրական այլ ակտերով նախատեսված» բառերը փոխարինել «կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած» բառերով.

6) 18-րդ մասի «կառուցապատման ռեժիմները» բառերը փոխարինել «հողօգտագործման և կառուցապատման կանոններն ու պայմանակարգերը (ռեգլամենտները)» բառերով.

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-ին մասով.

«21.1. Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների համար մշակվում է պարզեցված գոտիավորման նախագիծ` հողօգտագործման և կառուցապատման նվազագույն պարտադիր պահանջների սահմանմամբ:».

8) 22-րդ մասի «սույն օրենքով» բառերը փոխարինել «սույն հոդվածի 8-րդ և 15-րդ մասերով» բառերով.

9) 23-րդ մասի երկրորդ պարբերությունը «դրա հաստատման» բառերից հետո լրացնել «կամ փոփոխման» բառերով.

10) 32-րդ մասի «2016 թվականի» բառերը փոխարինել «2021 թվականի» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։