Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Տարածք՝ Դիլիջան քաղաքային բնակավայրի և հարակից տարածքներ.
2) Դիլիջան քաղաքային բնակավայր՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքային բնակավայրի վարչական տարածք.
3) Հարակից տարածքներ՝ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք, Ճերմակավան, Գեղատափ գյուղական բնակավայրերի վարչական և «Դիլիջան» ազգային պարկի տարածքներ.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) Դիլիջան համայնք՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 2-ի 2.10-րդ բաժնի 3-րդ կետով սահմանված վարչատարածքային միավոր.».
3) 6-րդ կետի և ամբողջ տեքստի «Դիլիջանի քաղաքապետին» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Դիլիջան համայնքի ղեկավարին» բառերով: