Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «17. Քաղաքաշինության բնագավառ» բաժնի 2-րդ և 3-րդ կետերը «աշխատանքների» բառից հետո լրացնել «, համապատասխան նպատակի համար նախատեսված հողամասի տարածքում ոչ ձեռնարկատիրական նպատակով սեփականատիրոջ կողմից կառուցվող` 300 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տների, հաստատված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող օբյեկտների, 150 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունների, 50 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակների, 1000 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցների, 500 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության ոչ հիմնական շինությունների և 100 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունների» բառերով: