Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 57-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 57. Հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների և նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի տարածքում հեռուստառադիոհաղորդումների վերահեռարձակման մասին ծանուցումը
1. Սույն օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ծանուցումը հեռուստառադիոհաղորդումներ հեռարձակողը պարտավոր է Ազգային հանձնաժողով ներկայացնել հեռուստառադիոհաղորդումների կազմակերպումից հինգ օր առաջ:
2. Ծանուցման մեջ պետք նշվեն այն բոլոր հեռուստաընկերությունների անվանումները, որոնք ծանուցում ներկայացնողը պատրաստվում է վերահեռարձակել, ինչպես նաև ներկայացվում են վերը նշված հեռուստառադիոընկերությունների իրավատերերի հետ կնքված պայմանագրերի լուսապատճենները:
3. Հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների և նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի տարածքում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:»: