Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-01-01-ից մինչև 2020-08-07։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2020-08-07Բացել ARLIS-ում

Հոդված 1.

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«մասնավոր մուլտիպլեքսոր՝ Ազգային հանձնաժողովի կողմից լիցենզավորված իրավաբանական անձ, որն ապահովում է մուլտիպլեքսի տարածման կամ հեռարձակման ենթակառուցվածքի տեխնիկական շահագործումը.

Հանրային մուլտիպլեքսոր՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է Հանրային հեռարձակման թվային ցանցի շահագործումը.

Հանրային հեռարձակման թվային ցանց՝ Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետությանը 100 տոկոս պատկանող ընկերության սեփականությունը հանդիսացող հեռարձակման թվային ցանց.

տեղական հեռուստառադիոընկերություն՝ մինչև 2015 թվականի հունվարի մեկը գործող և դրանից հետո իր լիցենզիայի պայմանների սահմաններում գործունեությունը շարունակող հեռուստառադիոընկերություն:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։