Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 60-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ և 23-րդ մասերով.
«22. Առանց սույն օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ծանուցման վերահեռարձակում իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
23. Սույն հոդվածի 22-րդ մասով սահմանված հիմքերով վարչական տույժի ենթարկված իրավաբանական անձի կողմից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»: