Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործել է մինչև 2020-08-07Բացել ARLIS-ում

Հոդված 9.

Օրենքի 62-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ մասով.

«16. Մինչև մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության սկիզբը Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է տեղական հեռուստառադիոընկերությունների գործունեությունը՝ գործող լիցենզիաների՝ առանց փոփոխությունների երկարաձգման միջոցով: Ազգային հանձնաժողովը սահմանում է տեղական հեռուստառադիոընկերությունների լիցենզիաների երկարաձգման կարգը և պայմանները, որոնք, սակայն, չեն կարող պարունակել հավելյալ պահանջներ, բացի ընկերության կողմից կիրառվող հեռարձակող սարքերի, ընկերության գործունեության (տևողության) և ընկերության մասին հանձնաժողով տեղեկատվություն ներկայացնելուց: Լիցենզիան երկարաձգվում է յուրաքանչյուր տարածքում մինչև նշված տարածքը ներառող մարզում հեռարձակման նոր մրցույթի անցկացումը և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելը: Սույն մասում նշված ընկերություններից լիցենզիայի երկարաձգման և տարեկան պետական տուրքեր չեն գանձվում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։