Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 338 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

3 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2002 թվականի N 1851-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 338 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 3-ի «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 338 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը «գործող» բառից հետո լրացնել «և Վրաստանի նշված շրջաններում բնակվող» բառերով.

բ) որոշման 2-րդ կետով հաստատված` ճանապարհային վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման կարգի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Եթե սույն կետում նշված ընտրանքային ստուգումների արդյունքում բացահայտվում է, որ սույն կարգի 7-րդ կետի «ե» ենթակետում թվարկված` Վրաստանի շրջաններում բնակվող և վճար վճարող անձանց համար սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված արտոնությունների կիրառմամբ Հայաստանի Հանրապետություն մուտք գործած ավտոմեքենան շահագործվում է ոչ այն անձի կողմից, ում տրամադրվել է սույն կարգի 6-րդ կետով հաստատված արտոնության հավաստագիրը, ապա այդ պահից հաշվարկվում են ճանապարհային վճարն ու համապատասխան տույժերը, և տվյալ ավտոմեքենայի երթևեկությունը դադարեցվում է մինչև օրենքով սահմանված կարգով ու չափով հաշվարկված ճանապարհային վճարի, այդ թվում` նաև «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվարկված տույժերի վճարումը հավաստող անդորրագրերը ներկայացնելը` բացառությամբ այն դեպքի, երբ արտոնության հավաստագիր ստացած անձը գտնվում է տվյալ ավտոմեքենայում»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2002 թ. նոյեմբերի 28

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։