Հոդված 1
Հոդված 1.
«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 15-րդ կետի «80» թիվը փոխարինել «96» թվով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 33.1-ին կետով.
«33.1) խաղողագործական մակրոշրջան՝ խաղողագործական մի քանի տարածաշրջաններ կամ խաղողագործական մեկ կամ մի քանի տարածաշրջանների և խաղողագործական տարածաշրջանների մի մասը, որն այդ խաղողագործական տարածաշրջանների մյուս տարածքներից տարբերվում է իր բնակլիմայական պայմաններով, որում խաղողի և դրա վերամշակված արտադրատեսակների որակն ամբողջությամբ կամ հիմնականում պայմանավորված է այդ տեղի բնական գործոններով, և որտեղ խաղողի որոշ սորտերի առանձնահատկությունները լավագույն ձևով դրսևորվում են միայն տվյալ պայմաններում.».
3) 68-րդ կետի «12» թիվը փոխարինել «4» թվով: