Հոդված 12
Հոդված 12.
Օրենքի 50-րդ հոդվածում՝
1) վերնագրի «վերամշակողը» բառը փոխարինել «վերամշակումը» բառով.
2) 1-ին մասի «միայն» բառը փոխարինել «գինեգործական արտադրանքի արտադրությունից» բառերով.
3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Գինեգործական արտադրանքի մնացորդներ վերամշակողը պարտավոր է առանձին հաշվառել և փաստաթղթավորել վերամշակման համար նախատեսված գինեգործական արտադրանքի մնացորդների, վերամշակումից ստացված արտադրանքի, մասնավորապես թորումից ստացված սպիրտի մնացորդների, արտադրության ու շրջանառության փուլերում դրանց շարժի և ստացված ու իրացված արտադրանքի քանակները:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-6-րդ մասերով.
«3. Գինեգործական արտադրանքի մնացորդների, վերամշակումից ստացված արտադրանքի մնացորդների, արտադրության ու շրջանառության փուլերում դրանց շարժի և ստացված ու իրացված արտադրանքի քանակների հաշվառման փաստաթղթերը պահպանվում են դրանց վերջին խմբաքանակի իրացումից կամ օգտագործումից հետո՝ առնվազն երեք տարի:
4. Հաշվառման փաստաթղթերի ձևերը սահմանում է լիազոր մարմինը:
5. Գինեգործական արտադրանք արտադրողը և (կամ) վերամշակողը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև դեկտեմբերի 1-ը, լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն խաղողի տվյալ տարվա բերքի գնման քանակների և միջին գնի մասին:
6. Գինեգործական արտադրանքի մնացորդներ վերամշակողը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաջորդող տարվա փետրվարի 1-ը, լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն վերամշակված գինեգործական արտադրանքի մնացորդների և ստացված պատրաստի արտադրանքի, մասնավորապես թորումից ստացված սպիրտի քանակների մասին:»: