Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 3. ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ
1. Հաստատագրված վճար վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և մաքսային արժեքից անկախ, հաստատագրված վճարի չափը յուրաքանչյուր մեկ տոննայի համար սահմանվում է`
ա) դիզելային վառելիքի համար` 65 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ.
բ) բենզինի համար` 222 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
2. Հաստատագրված վճարի ընդհանուր գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է`
ա) դիզելային վառելիքի համար` 68.7 տոկոս.
բ) բենզինի համար` 39.2 տոկոս:»: