Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-ին հոդվածով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-ին հոդվածով.

«Հոդված 25.1. Ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) օգտագործումը

Ձկնաբուծական և խեցգետնաբուծական ջրօգտագործումից կատարվող ջրահեռացման արդյունքում առաջացած ջրային ռեսուրսները այլ նպատակներով կրկնակի (երկրորդային) օգտագործման տալը տնտեսապես խթանելու համար, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սահմանվում են բնօգտագործման վճարների հաշվարկման ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) օգտագործումը խթանող նորմեր:

Կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումը կարող է այլ անձանց կողմից իրականացվել գյուղատնտեսական կամ արդյունաբերական արտադրության նպատակներով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։