Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածում՝
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածում՝
1) «ջրային ռեսուրսներ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ջրային ռեսուրսներ՝ բոլոր բնական վերականգնվող ջրային պաշարներ` մակերևութային և ստորերկրյա (ստորգետնյա) ջրեր.».
2) «ջրօգտագործում» հասկացությունը «ջրային ռեսուրսից ջուր վերցնելը» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ ստորերկրյա քաղցրահամ ջուր արդյունահանելը» բառերով.
3) «ջրօգտագործման թույլտվություն» հասկացությունը «ջրային ռեսուրսից ջրառի» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանման» բառերով.
4) «ջրային ռեսուրսների մոնիտորինգ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ջրային ռեսուրսների մոնիտորինգ` ջրային ռեսուրսների նկատմամբ կանոնակարգված դիտարկումների (ջրաերկրաբանական, ջրաբանական, ջրաֆիզիկական, ջրաքիմիական և ջրակենսաբանական), դրանց արդյունքում ստացված տեղեկատվության հավաքման, մշակման, ջրային ռեսուրսների որակական և քանակական գնահատման ու փոփոխությունների կանխատեսման և ջրային ռեսուրսների վիճակի մասին տեղեկատվության տրամադրման համակարգ.».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.
«մակերևութային ջրեր` ջուր (առուներ, գետեր, լճեր, լճակներ, գերխոնավ տարածքներ, ձնածածկույթներ, սառցադաշտեր), որը հոսում է կամ հավաքվել է երկրի մակերևույթի վրա.
ստորերկրյա ջրեր` ջուր (արտեզյան, գրունտային, բնաղբյուր), որը գտնվում է երկրակեղևը կազմող ապարների մեջ հեղուկ կամ գոլորշի կամ կարծր վիճակում.
ստորերկրյա քաղցրահամ ջրեր` մինչև 1գ/լ հանքայնացմամբ ջրեր.
արտեզյան (ճնշումային) ջրեր՝ երկրաբանական կառուցվածքում վերևից և ներքևից ջրամերժ ապարներով սահմանազատված, ճեղքավոր, ծակոտկեն կամ կարստային ապարների շերտի մեջ տեղադրված ստորերկրյա ջուր, որն ունի ճնշում, և հորատման դեպքում նրա մակարդակը կանգնում է ջրատար շերտի առաստաղից բարձր, կամ շատրվանում է.
գրունտային ջրեր՝ երկրի մակերևույթից առաջին ջրամերժ շերտի վրա տեղակայված ազատ մակերևույթով գրավիտացիոն (շարժուն) ջրեր.
բնաղբյուր՝ ստորերկրյա ջրի մշտական կամ ժամանակավոր գործող բնական ելք` երկրի մակերևույթին կամ ջրավազանում (ստորջրյա աղբյուր).
ջրային հաշվեկշիռ՝ որոշակի տարածքի (ավազանի) սահմաններում ջրի մուտքի և ելքի բաղադրիչների քանակական հարաբերակցությունը որոշակի ժամանակամիջոցում.
կրկնակի (երկրորդային) ջրօգտագործում՝ ջրային ռեսուրսների օգտագործման արդյունքում առաջացող հոսքաջրերի և տեխնոլոգիական պահանջներից ելնելով` վերադարձված ջրերի օգտագործումը այլ նպատակներով.
էկոլոգիական պոտենցիալ՝ ջրային ռեսուրսի վիճակի գնահատման չափանիշ, որն արտահայտում է տվյալ էկոհամակարգի հավասարակշռության պահպանման համար ջրային ռեսուրսի դերը, նշանակությունը և առանձնահատկությունը.
կապտաժ` ստորերկրյա ջրերը որոշ խորություններում կամ ուղղակի երկրի մակերևույթի վրա բռնելու, հավաքելու ու կենտրոնացնելու համար նախատեսված կառույցներ.»: