Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 7. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 30. Ջրօգտագործման թույլտվություն ստանալու գործընթացը

Ջրօգտագործման թույլտվությունը տրամադրում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը՝ ներկայացված հայտի հիման վրա:

Ջրօգտագործման թույլտվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ջրօգտագործման թույլտվության տրամադրման ժամկետը չի կարող 50 աշխատանքային օրվանից ավելի լինել:

Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը սույն Օրենսգրքով սահմանված լինելու դեպքում ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտը ներկայացնում է Ջրի ազգային խորհրդի քննարկմանը: Այդ դեպքում հայտի քննարկման գործընթացի ժամկետի հաշվարկը կասեցվում է մինչև Ջրի ազգային խորհրդի դիրքորոշումը հայտնելը:

Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինն ապահովում է հասարակայնության ծանուցումն սպասվելիք ջրօգտագործման թույլտվության հայտի մասին:

Ջրօգտագործման թույլտվության տրամադրումից հետո՝ լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում, սույն օրենսգրքով սահմանված կարգով գրանցում է ջրօգտագործման թույլտվությունը և դրան կից պայմանները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։