Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 69-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի երկրորդ նախադասությունը «հեռակա կարգով քվեարկության (հարցման) միջոցով» բառերից հետո լրացնել «բացառությամբ՝ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Այն դեպքում, երբ ընկերության բաժնետերերի (անվանատերերի) ցուցակում ներառված են նաև անվանատերեր, ապա նշված անվանատերերն իրավասու են քվեարկելու հեռակա կարգով քվեարկության (հարցման) միջոցով:»: