Հոդված 1
Հոդված 1.
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) անվանատեր` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 197-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավասու անվանատեր: Սույն օրենքում այլ բան նախատեսված չլինելու դեպքում անվանատեր հասկացությունը ներառում է հայաստանյան անվանատերերին և օտարերկրյա անվանատերերին.
2) հայաստանյան անվանատեր` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 197-րդ հոդվածի 3-րդ մասում նշված հայաստանյան պահառու (անվանատեր).
3) օտարերկրյա անվանատեր` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 197-րդ հոդվածի 3-րդ մասում նշված օտարերկրյա պահառու (անվանատեր).
4) ռեեստրավար` սույն օրենքի 51-րդ հոդվածին համապատասխան՝ Ընկերության բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրի վարումն իրականացնող անձ:»: