Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5.

Օրենքի 70-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի (անվանատերերի) ցուցակը կազմվում է խորհրդի կողմից սահմանված տարվա, ամսվա, ամսաթվի դրությամբ ռեեստրավարի՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 197-րդ հոդվածով սահմանված կարգով տված տվյալների (ցուցակի) հիման վրա: Ընդ որում, եթե ժողովի գումարման ամսաթվից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ ռեեստրավարն ընկերությանը տրամադրում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 197-րդ հոդվածի 10-րդ մասում նշված՝ ուշացումով ստացված և (կամ) ճշգրտված և (կամ) լրացուցիչ տվյալներ ընկերության բաժնետերերի (անվանատերերի) մասին, ապա ընկերությունը պարտավոր է ընկերության այդ բաժնետերերին (անվանատերերին) թույլատրել սույն օրենքով սահմանված կարգով մասնակցելու ժողովին, սակայն ընկերությունը պարտավոր չէ այդ բաժնետերերին (անվանատերերին) ծանուցել ժողովի գումարման մասին:».

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի (անվանատերերի) ցուցակը պետք է տվյալներ պարունակի յուրաքանչյուր բաժնետիրոջ անվան (անվանման), գտնվելու (բնակության) վայրի և բաժնետիրոջը պատկանող բաժնետոմսերի մասին: Եթե ռեեստրավարի կողմից «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 197-րդ հոդվածով սահմանված կարգով տրված տվյալներում (ցուցակում) նույն հոդվածում նշված հիմքերով չեն բացահայտվում Ընկերության որոշ կամ բոլոր բաժնետերերի մասին տեղեկություններ, ապա Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի (անվանատերերի) ցուցակում չբացահայտված բաժնետերերին վերաբերող տվյալների փոխարեն պետք է նշվեն այդ բաժնետերերին ներկայացնող անվանատիրոջ (անվանատերերի) անվան (անվանման), գտնվելու վայրի և անվանատիրոջ անունով գրանցված բաժնետոմսերի մասին տվյալներ՝ ըստ դրանց տեսակների և դասերի:».

4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի (անվանատերերի) ցուցակը պետք է ծանոթացման նպատակով տրամադրվի Ընկերության այն բաժնետերերին, որոնք գրանցված են Ընկերության բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրում և որպես սեփականատեր տիրապետում են Ընկերության քվեարկող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։