Հոդված 96.2. Անվանատիրոջ՝ բարեխիղճ գործելու պարտականությունը
Հոդված 96.2. Անվանատիրոջ՝ բարեխիղճ գործելու պարտականությունը
1. Բաժնետիրոջ անունից սույն օրենքի 96.1-ին հոդվածի 1-ին մասում նշված գործողությունները կատարելիս անվանատերը պարտավոր է գործել ողջամիտ և բարեխիղճ` ելնելով բաժնետիրոջ շահերից, բաժնետիրոջ կողմից անվանատիրոջը տրված ցուցումներից և Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի պահանջներից:
2. Անվանատերը պատասխանատվություն է կրում բաժնետիրոջ առջև անվանատիրոջ գործողությունների կամ անգործության հետևանքով բաժնետիրոջը պատճառված վնասների համար: