Հոդված 96.4. Ընկերության արժեթղթերից անվանատիրոջ միջոցով եկամուտներ վճարելը
Հոդված 96.4. Ընկերության արժեթղթերից անվանատիրոջ միջոցով եկամուտներ վճարելը
1. Եթե ընկերության բաժնետիրոջ (բաժնետերերի) անունից հանդես է գալիս օտարերկրյա անվանատերը, ապա այդ բաժնետիրոջը (բաժնետերերին) ընկերության կողմից վճարման ենթակա գումարները ընկերությունը՝ բաժնետիրոջը (բաժնետերերին) փոխանցելու նպատակով, վճարում է տվյալ բաժնետիրոջը (բաժնետերերին) ներկայացնող օտարերկրյա անվանատիրոջ նշած բանկային հաշվին` իրականացնելով հարկային գործակալի պարտականությունները:
2. Օտարերկրյա անվանատերը պարտավոր է ընկերության կողմից ստացված՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված գումարները փոխանցել բաժնետիրոջը՝ այդ օտարերկրյա անվանատիրոջ և բաժնետիրոջ միջև կնքված պայմանագրով սահմանված կարգով:»: