«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2002 թվականի N 1911-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ա» կետի և «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2002 թ. դեկտեմբերի 9
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 5-ի N 1911-Ն որոշման
Վ Ե Ր Ա Բ Ա Շ Խ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Իրականացվող ծրագրերի, դրանց շրջանակներում կառուցվող օբյեկտների և իրականացվող միջոցառումների, ինչպես նաև դրանց կատարողների անվանումները ԸՆԴԱՄԵՆԸ
ԾԱԽՍԵՐ (բացասական նշանով ներկայացվել են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով՝ ավելացվող գումարները) այդ թվում՝
խումբը ենթա-
խումբը ընթացիկ ծախսեր կապիտալ ծախսեր՝ ընդամենը որից՝
կապի-
տալ շինարա-
րության ծախսեր կապիտալ ակտիվների ձեռք-
բերման ծախսեր
Լոռու մարզպետարան
այդ թվում՝
08 02 4. Տնակների տեղահանում 5000.0 - 5000.0 5000.0
որից՝
քաղ. Սպիտակ «Կենտոն-3» 5000.0 - 5000.0 5000.0
5. Ինժեներական ենթակառուցվածքներ և բարեկարգում - 5000.0 - - 5000.0 - 5000.0
այդ թվում՝
քաղ. Սպիտակի կենտրոն - 5000.0 - - 5000.0 - 5000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան